Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին՝ նրա վերջին սկանդալային արտահայտության պատճառով
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։
Փայլանը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, գրառում է արել ֆեյբուքյան իր էջում.
«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտությունը։
Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում