Արցախում մայիսի 9-ին տոնական միջոցառումներ չեն անցկացվի
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնին ընդառաջ հանդես է եկել կոչով։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսևորում:
Առջևում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:
Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:
Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարևոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները:
Զինվե'նք համբերությամբ և վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք:
Առողջ եղե'ք»,- նշված է Արցախի պարետի ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի ազատագրման տարեդարձին ընդառաջ. «Իմ սեր Արցախ» ստեղծագործությունը նվիրված է արցախյան հաղթանակի հերոսներին
- Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Արցախում ականապայթյունային վիրավորումից զինծառայող է մահացել
- Արցախում փրկարարներն օգնության են հասել մատանին մատին մնացած քաղաքացուն
- Արցախում նոր վարակակիրներ չկան
- Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել են
- Արցախում թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները բացասական են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին