Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. փաստաբան
Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, երբեք չի խոչընդոտել գործի քննությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Գալաքսի» ընկերության համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարել է Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը, որից մի քանի օր անց հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։
Երեմ Սարգսյանը նշել է, որ քրեական գործը քննվում է 2019 թվականից ու նախաքննական մարմինը չի կարող մատնանշել Գ.Խաչատրյանի կողմից ոչ իրավաչափ վարքագծի գեթ մեկ դեպք։
«2019 թվականի փետրվարից այս գործը կա, նա միշտ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, բացատրություններ է տվել, փաստաթղթեր ներկայացրել , հանձնարարել է, որ նաև մենք ներկայացնենք այն փաստաթղթերը, որոնք պահանջում են։ Այսինքն հնարավորինս բաց նպաստել է գործի ամբողջ քննությանը։ Գտնվելով ՀՀ-ից դուրս՝ վերադարձել է իմանալով իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հիմա ասում են, թե իբր կխոչընդոտի, կթաքնվի, չի ներկայանում։
Մի բան է ակնհայտ, որ չնայած, ի սզբանե, կային անօրինականություններ, այդ թվում Գագիկ Խաչատրյանի հետ կապված, Գուրգենն այնուամենայնիվ մտածեց, որ բիզնեսն անօրինական ձևով չեն ներառի այս քննության մեջ, որ ինքը բիզնես գործունեություն իրականացնող անձ է և պետությունը չի գնա նման անօրինական քայլի ու նման ճնշումների։ Բայց երբ ակնհայտ ուժեղացան անօրինականությունները, այդ պահից սկսած ակնհայտ էր, որ ուզում են ցանկացած գնով կալանավորել, ցանկացած գնով հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել։ Գուրգեն Խաչատրյանը չի ցանկանում մասնակցել նման անօրինական գործընթացների՝ դրանով իսկ վերացնելով անօրինականությունները»,-մանրամասնել է Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ «այն պահին, երբ քննությունը կվերադառնա օրինականության դաշտ, ամեն ինչ կլինի ըստ կարգի և օրենքի՝ Գուրգեն Խաչատրյանը կներկայանա վարույթն իրականացնող մարմնին»։
Փաստաբանն ասել է, որ հարցաքննության ներկայանալու ծանուցումից հետո վարույթն իրականացնող մարմնին դիմում է ներկայացվել, որ Գուրգեն Խաչատրյանը մի քանի ժամից կներկայանա, որին անմիջապես հաջորդել է հետախուզում հայտարարելու գործընթացը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ի հայտարարությունը չարաշահումների վերաբերյալ
- Դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
- Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է.ես այդ օրակարգում անելիք չունեմ. Գուրգեն Խաչատրյան
- Եվրոպական բիզնես ասոցացիան հայտնել է իր անհանգստությունը «Գալաքսի» ընկերությունների խմբի և Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետապնդման մասով
- Փաստաբաններ. Դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն
- Գուրգեն Խաչատրյան. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը»