Եվրամիությունն ակնկալում է «պատմական մասշտաբի» անկում. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը, որն ակնկալում է Եվրամիությունում աննախադեպ տնտեսական անկում, գնահատում է, որ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի ավելի քան 7%-ով: Այս մասին գրում է Euronews-ը։
Ըստ առաջին գնահատականների, երբ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում կարանտինային միջոցառումներ են հայտարարվեցին, Եվրահանձնաժողովը ենթադրում էր, որ ապրանքների և ծառայությունների արտադրությունը կընկնի վատագույն դեպքում 2,5% -ով, բայց այդ տվյալները ոչ պաշտոնական էին: Հետագայում այդ թվերը բազմիցս վերանայվել են, բայց նաև ոչ պաշտոնական՝ ավելացման ուղղությամբ:
Այսօր՝ մայիսի 6-ին, Եվրահանձնաժողովը հրապարակել է իր առաջին պաշտոնական կանխատեսումը այն մասին, թե ինչ է ակնկալում միավորված Եվրոպայի տնտեսությունն առաջիկա ամիսներին:
Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնեն նշել է, որ վերականգնումը կսկսվի միայն հաջորդ տարի, բայց, ինչպես ընդգծվել է, «դա թույլ չի տա փոխհատուցել անկումը»: