Մեծ Բրիտանիան զոհերի թվով առաջ է անցնում Իտալիայից
Մեծ Բրիտանիան զոհերի քանակով գերազանցեց Իտալիային և այժմ աշխարհում երկրորդ տեղում է՝ հետ մնալով միայն Միացյալ Նահանգներից: Այս մասին գրում է Euronews-ը։
Միացյալ Թագավորությունում գրանցվել է մոտ 30 հազար մահվան դեպք կորոնավիրուսային վարակից, վերջին 24 ժամվա ընթացքում այնտեղ մահացել է ավելի քան 700 մարդ:
Այնուամենայնիվ, Լոնդոնում ասում են տարբեր երկրների տվյալների ուղղակի համեմատության անհնարինության մասին:
«Մահացածներին հաշվելու տարբեր եղանակներ կան: Մեր երկրում մենք վիճեցինք այդ մասին, և այժմ բոլոր հանգամանքներում մենք հրապարակում ենք տվյալներ բոլոր մահացածների մասին: Ոչ բոլոր երկրներն են դա անում:Այնպես որ, տարբեր երկրների տվյալների համեմատումըդժվար թե լինի հիմնավորված, եթե մենք վստահ չենք, որ բոլորն օգտագործում են նույն մեթոդը»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին