Փաշայան. Պետական կառավարչական մարմիններին տեղեկատվություն ներկայացնելու հարցում պետք է լինել ավելի պատասխանատու
«Համավարակով պայմանավորված իրավիճակից հետո բոլորս՝ աշխատակիցները, բիզնեսը, բոլոր սուբյեկտները, որոնք տեղեկատվություն են ներկայացնում պետական կառավարչական մարմինների, պետք է լինեն ավելի պատասխանատու»,- ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն հետագայում խնդիրներից խուսափելու համար։ ՊԵԿ նախագահի տեղակալը այս մասին խոսեց՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում ՊԵԿ հասցեին հնչում են մեղադրանքներ կապված շահառուների ցուցակների մասով անճշտությունների հետ, որքա՞ն է ՊԵԿ-ի մեղքի բաժինը։
Մ. Փաշայանի խոսքով, հարկ վճարողները պետք է հետևություն անեն, որպեսզի ավելի ճիշտ տեղեկատվություն տան պետությանը, հայտարարագրեն ավելի ճիշտ, որպեսզի պետությունը նման դեպքերում կարողանա ճիշտ և թիրախային մոտեցում ցույց տալ, օգնության ցույց տալ հենց հարկ վճարողների խմբին։
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով, մեկ այլ խնդիր է աշխատողերի գրանցված լինելու և չլինելու հանգամանքը, նաև նրանց աշխատավարձերի չափերը։
«Մինչև համավարակի ի հայտ գալն աշխատակիցները հաճախ ուշադրություն չեն դարձրել, թե ինչքան կարևոր է այն եկամուտը, որ ստանում են գործատուի կողմից, ֆիքսված լինի պետության կողմից, որովհետև երբ հարցը հասնում է նրան, որ պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի հենց աշխատակցին, նայելու է այն տվյալներին, որոնք գոյություն ունեն ՊԵԿ եկամատահարկի հաշվարկի մեջ»,- ասաց նա։
Մ.Փաշայանն ընդգծեց, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի ընտրվի իրական թիրախ՝ իրական տուժած ոլորտը, իրական տուժած ընտանիքը, այն աշխատողները, որոնք կորցրել են աշխատանքը։
Նա ասաց, որ միջոցառումների մասով ՊԵԿ ողջ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը մոբիլիզացվել է վերլուծություններ անելու համար, աջակցում են նաև գործընկերներին վերլուծության, շտեմարանների կառուցման, տեղեկատվության փոխանակման մասով։
Հարց –Արդյո՞ք ՊԵԿ-կառավարություն քննարկում են հարկային արձակուրդներ կամ հարկային դրույքաչափերի փոփոխության հարցն արտակարգ դրության պայմաններում առավել տուժած ոլորտների համար ։
Պատասխան- Հարցն իմ համակարգման ոլորտում չէ։ Բայց ասեմ, որ ամբողջ տնետեսության ունի իր շղթան։ Եթե հարկը ներում են, օրինիակ, մի տնտեսվարողի, եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի հիփոթեք, տոկոսները փոխանցում են եկամտային հարկով։ Այդ տոկոսները չեն վճարվում բանկին, բանկն ավելի վատ վիճակում է հայտնվում։ Այսինքն՝ տնտեսական շղթան խաթարվում է։ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառումներ կան, որոնք աջակցում են կազմակերպություններին։
Հարց- Մենք ահազանգեր ունենք, որ նոր սրենդի ՀԴՄ-ներ այս պահին չկան կամ բարձր գնով են վաճառվում, ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
Պատասխան-Փետրվարի 21-ին համապատասխան ՊՈԱԿ-ը երեք կազմակերպության տվել է համապատասխան եզրակացություն, որ իրենց հսկիչ դրամարկաղային մեքենաների մոդելներով կարող են մտնել շուկա։ Վիճակագրության համաձայն, կազմակեպուններից մեկն արդեն 529 հատ վաճառել է, դրանով արդեն տպվել է 158 հազար կտրոն, մյուս կազմակերպությունը վաճառել է 83 հատ, երրորդ կազմակերպության վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Կարծում եմ՝ եզրակացությունը ստացել են, բայց կորոնավիրուսով պայմանավորված ապարաների ներմուծման հետ կապված խնդիր կա։
Մենք ահազանգ չունենք, որ ՀԴՄ-ներ չկան շուկայում։ Շուկան ազատականացված է։ Շուկայում ՊԵԿ-ի կողմից եզրակացություններ ունեցող կազմակերպություններ կան։ Սա արդեն շուկայական հարաբերություններ են։