«Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել». Նիկոլ Փաշինյան
«Դուք գիտեք չէ՞, ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման: Դրանք դարձել էին քաղաքական թիվ մեկ թեման, ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել»-ԱԺ-ում կառավարության 2019 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելու ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր է իրականացվել և մոտավորապես 5 մլրդ դրամ փոխանցվել է այն քաղաքացիների կոմունալ վճարների հաշիվներին, ովքեր, ըստ կանխավարկածի, պարտք են և չեն կարողանում վճարել և աջակցության կարիք ունեն:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այսօրվա դրությամբ 5 մլրդ փոխանցումներից 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար:
«Այսինքn, 2 մլրդ դրամ հիմա նստած է այն մարդկանց կոմունալների հաշիվներն, ովքեր այդ վճարներն արդեն փակել էին: Սա ունի երկու բացատրություն: Առաջին՝ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանի անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Մեր հաշվարկներով 800 մլն դրամը նստել է այս սեգմենտի վճարողների հաշիվներին, որպես կանխավճար: Մեր գնահատմամբ 1.2 մլրդ դամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն»,- հայտարարեց վարչապետը:
Սա է եղել պատճառը, ըստ Փաշինյանի, որ այդ որոշումը կայացնելիս կառավարությունը երկար մտածել ու տատանվել է:
Կառավարության ամենամեծ պրոբլեմը, Փաշինյանի համոզմամբ, հակաճգնաժամային միջոցառուները իրականացնելիս, այն է եղել, թե ինչպես այն դարձնել մաքսիմալ հասցեական, բայց քանի որ այլ գործիք չի եղել, կառավարությունը վերցել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի փետրվար ամսի սպառման մակարդակները:
«Դրա արդյունքում մենք մոտավորապես 1.8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա անհրաժեշտությունը չունեն: Թույլ տվեք ասել, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում նման հիշատակման համար, այդ թվում նաև, ենթադրաբար մեծ թվով պատգամավորների կոմունալների յորաքանչյուր հաշվին փոխանցվել է մոտավորապես 20 հազար դրամ»,- հայտնեց վարչապետը և կոչ արեց 1.8 մլրդ դրամ ստացածներին, ովքեր չունեն այդ կոմունալ աջակցության կարիքը, գտնեն իրենց շրջապատում մարդ, որը կարիք ունի և այդքանի մասով այդ մարդկանց աջակցեն:
«Ոչ մեկի գրպանից չենք ուզում, ասում ենք վերահասցեգրեք մեր տված գումարը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.վարչապետ
- Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի
- Փաշինյան. Կոմունալ ճգնաժամի լուծումները լինելու են ոչ կատարյալ ու ոչ 100 տոկոսանոց
- Հանձնաժողով. Կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած
- Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարելի է ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին
- Վրաստանի կառավարությունը կփակի մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը
- ՀԾԿՀ-ն արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր
- Կոմունալ ծառայությունների անջատումներ չեն լինի. Փաշինյան