Նունե Ներսիսյան. Նիկոլ Փաշինյան, Թորոսյանի թեթև ձեռքով արդեն մարդիկ քեզ չեն վստահում
«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մարալիկի առողջության կենտրոնի ընտանեկան բուժքրոջ՝ Աննա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Բուժքույրը պատմում է, որ զանգահարել է մի քանի հեռախոսահամարներով, ընդհուպ մինչև պարետատուն, հասկանալու, թե ինչպես են վճարելու իրենց, երբ կենտրոնի աշխատակիցները ինքնամեկուսացած են եղել։ ԱՆ ներկայացուցիչ մեկն իրենց պատասխանել է՝ պետք է ունենաք անաշխատունակության թերթիկ։
«Բայց եթե մեզ մոտ հիվանդությունը չի հաստատվել, երկու անգամ թեստավորել են, պատասխանը բացասական է եկել, հիմա ասում են՝ երրորդ անգամ պետք է թեստավորեն։ Բայց մենք բոլորս դեմ ենք։ Ես ուզում եմ իմ ձայնը հասնի վարչապետին, նախարարին, չի կարելի, փոխարեն բուժաշխատողներին ուրիշ վերաբերմունք ցույց տան, մեզ զրկում են աշխատավարձից, պատճառաբանում, որ պետք է ունենանք անաշխատունակության թերթիկ»,-հեռախոսազրույցում դժգոհում է բուժքույրը։
«Նիկոլ Փաշինյան, այս ձայնագրությունը Ձեզ է ուղղված: Դուք Ապրիլյանի ժամանակ մեղադրում էիք կառավարությանը, որ զինվորը փամփուշտ չունի:
Հիմա այս պատերազմում բուժաշխատողն է զինվոր: Հիմա այս զինվորը «փամփուշտ» չունի ապրելու։ Ո՞վ է այս աշխատողների հարցերին պատասխան տալու: Նիկոլ Փաշինյան` Թորոսյանի թեթև ձեռքով արդեն մարդիկ քեզ չեն վստահում»։
Հիշեցնենք, որ Մարալիկի առողջության կենտրոնում արձանագրված դեպքերին, ապա կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են
- Մարալիկում և Ձորակապում մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է
- Մարալիկի և Ձորակապի մուտքն ու ելքը սահմանափակվել է
- Այսօր թեստավորվել են Մարալիկի առողջության կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին