Շուշիի ազատագրման տարեդարձին ընդառաջ. «Իմ սեր Արցախ» ստեղծագործությունը նվիրված է արցախյան հաղթանակի հերոսներին
Շուշիի ազատագրման տարեդարձին ընդառաջ «Հաղթանակած» ֆեյսբուքյան էջը պատրաստել ու հրապարակել է տեսահոլովակ, որում «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությանն ներքո ներկայացված են ռազմական գործողությանը լուրջ մասնակցություն ունեցած գործիչներն ու անձինք։
Հիշեցնենք, որ 1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:
Շուշիի ազատագրումը, որը ստացել է Հարսանիք լեռներում ռազմագործողություն անվանումը, իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով:
Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Հաղթանակած» խմբում գրառման մեջ ասված է.
«Հաղթանակած ազգի և հերոսների արժանավայել և արժանապատիվ սերունդն ենք...
Սերունդ, որ ժառանգել է իր պապերից մի բուռ, մի սրտաչափ հող ու պատասխանատու է այդ հողի յուրաքանչյուր հատվածի համար ...
Մենք ժառանգել ենք Հաղթանակ, ու արժանի զավակը պիտի լինենք մեր հաղթանակները կերտած, մեզ խաղաղ երկինք նվիրած, մեզ` մեր հողի վրա ապրելու իրավունքը վերականգնած հերոսների ...
Երկիրը, որի սահմանները գծված են արյունով, հաղթանակներում անսասան պիտի մնա ....
Իմ սեր Արցախ ստեղծագործությունը նվիրված է Արցախյան հաղթանակի հերոսներին:
Խոսք` Վահան Անրեասյանի
երժշություն` Արթուր Գրիգորյանի
Կատարում է Արթուր Գրիգորյանը»։