Սիդնեյի կինոփառատոնը կանցկացվի առցանց
Սիդնեյի կինափոռատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի այն կանցկացվի առ-ցանց ռեժիմով։ tvkultura.ru-ի հաղորդմամբ, նման որոշման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։
Կինոփառատոնի ծրագրում համաշխարհային պրեմիերաներ են ավստրալիացի վավերագրողներից ու եվրոպական ֆիլմեր։ Առցանց հանձնվելու են նաև մրցանակները լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն կարճամետրաժ և լավագույն եվրոպական կինո անվանակարգերում, որոնք նկարահանված են կանանց կողմից։
Փառատոնը կայանալու է հունիսի 10-21-ը։ Սպասվում է, որ ավստրալիական կինոփառատոնի տեխնիկական յուրահատկությունների մասին կազմակերպիչները կպատմեն մայիսի վերջին։
Հիշեցնենք, որ արդեն մի շարք միջազգային կինոփառատոներ չեղարկվել կամ հետաձգվել են նույն՝ կորոնավիրուսի պատճառով։ Շատ փառատոներ չեն ցանկացել դիտումները կազմակերպել առ-ցանց։ Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես հետաձգվել է. այն այս տարի չի կայանա հուլիսին, ինչպես որ եղել է ստեղծման պահից, այլ կկայանա նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանը» կկայանա նոյեմբերի 1-8-ը
- Յութուբը միավորում է Կաննի, Բեռլինի ու Սանդենսի կինոփառատոները
- Կաննի կինոփառատոնը հունիսին չի կայանա
- Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
- Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
- Կաննի փառատոնը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա