Իրավունք 16:04 06/05/2020 Հայաստան

Սևակ Թորոսյան. Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է

Panorama.am-ի հացազրույցը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, Փարիզի փաստաբանների պալատի անդամ, քրեական գործերով զբաղվող փաստաբան Սևակ Թորոսյանի հետ։

Panorama.am- Պարոն Թորոսյան, Դուք Փարիզի փաստաբանների պալատի անդամ եք։ Խնդրում եմ  նաև այդ տեսանկյունից  գնահատել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից՝ երկրորդ անգամ արձակուրդ վերցնելն այն պարագայում, երբ ներկայացված ու առանց քննության են թողնված խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, երբ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում թիրախային խմբում է։

Սևակ Թորոսյան- Նախ ցավում եմ, որ կորոնավիրուսի համավարակով ու թռիչքների բացակայությամբ պայմանավորված չեմ կարող ներկա լինել ուրբաթ օրը նշանակված նիստին։ Անդրադառնալով հարցին՝ ասեմ, պետությունը պետք է երաշխավորի քրեական դատավարության շարունակականությունը։ Երկու ամիս լքել քրեական դատավարությունը, իհարկե, պաշտպանական կողմի իրավունքների խախտում է։ Եթե դատավորը լքում է դատավարությունը, նույնիսկ արձակուրդի պատճառաբանությամբ, ապա դա դատական կարգի հանցավորություն է։  Քանի որ այսօր վտանգավոր օրեր ենք ապրում՝ համավարակով պայմանավորված, այդ պատասխանատվությունը դառնում է քրեական՝ միջազգային քրեական օրենքի հիման վրա։

Panorama.am- Դատական տերմինների մեջ օգտագործվում է «ողջամտություն» բառը, որը սակայն հստակ սահմանում չունի։ Ինչ կասեք՝ օրինակ ինչպե՞ս պահանջել դատական պրոցեսի ողջամիտ ժամկետներ, ողջամիտ ընթացք, եթե դրանք որոշում է դատավորը։

Սևակ Թորոսյան- Ողջամտությունն արդեն տասնյակ տարիներ սահմանված է միջազգային դատարանների կողմից, մանավանդ ՄԻԵԴ կողմից։ Այս պահին Հայաստանի Հանարապետությունն էլ պետք է սահմանի այս հասկացությունը՝ հարգելով միջազգային ստանդարտները։ Անշուշտ, միջազգային ստանդարտները չեն պարտադրում երկրներին որոշակի ժամկետներ, օրինակ, երկու ամիս, չորս ամիս՝ այս առումով ազատ թողնելով երկրներին։ Դատավորի կողմից երկու ամիս արձակուրդն այս առումով անիմաստ է։ Սա մեկնաբանվում է միջազգային դատարանների կողմից որպես պաշտպանյալի իրավունքների խախտում։

Panorama.am -Այս պահին Ձեր թղթապանակում որքա՞ն է այս գործով խախտումների թիվը։ Մի քանի ամիս առաջ Դուք բարձարաձայնել էիք 30 խախտումների մասին, փոխվե՞լ է այս թիվը։ Որո՞նք ենք, ըստ Ձեզ, առավել աղաղակող խախտումները։

Սևակ Թորոսյան- Խախտումները շարունակվում են մինչև այսօր, ցանկը երկարում է։ Ամենամտահոգիչ խախտումները կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ, քանի որ առաջին մեծագույն խախտումները լուծում չգտան, այսօր շարունակվում է այդ նույն ճանապարհը։

Հիշեցնեմ, որ գրեթե երկու տարի առաջ գործադիր մարմինը հրահանգել էր դատավորին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, «դատավորն ուզի, թե չուզի»։  Եվրոպայում սրա հետևանքը կլինեին հրաժարականներ, բայց Հայաստանում այս հիմնական խախտման պրոցեսը շարունակվեց, վարչապետն անձամբ հրահանգեց, որ դատարանների դռները փակեն։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ, որ կալանքից ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին,  քրեական գործ հարուցվեց և խուզարկություն կատարվեց նրա աշխատասենյակում։ Դատական նիստի ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանը խոսք չտրամադրեց պաշտպանական կողմին։

Եվ այսօր աշխարհում համավարակի իրավիճակում, երբ երկրները ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, առողջական մտահոգություններից ելնելով, Հայաստանում դատավորն անտեսում է այս վտանգավոր վիճակը։ Հակառակ այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի ու վաթսուն տարեկանից էլ բարձր է, ինքն էլ նախնական կալանքի տակ է։ Իսկ նախնական կալանքը կապված է անմեղության կանխավարկածի հետ, ուզենք, թե չուզենք։ Նախնական կալանքը պետք չէ շփոթել, նույնացնել պատժի հետ։

Հայաստանի Հանրապետությունը ձախողեց արդար դատավարություն կազմակերպել այս պահին, և պետք է այսօր ընդունի դա։

Panorama.am - Դուք հարցազրույցներից մեկում նշել էիք, որ երկիրն իր մեջ պետք է ուժ գտնի խախտումներին «ստոպ» ասելու համար։ Դուք նման կամք հիմա տեսնո՞ւմ եք իշխանությունների մոտ։

Սևակ Թորոսյան- Զգում ենք, որ իշխանության մեջ եղած մարդկանցից բոլորը չէ, որ համաձայն են վարչապետի հետ, և այս խախտումների անվերջ շարունակությունը մեծ անհանգստություն է պատճառում։ Սակայն աշակերտների հոգեբանություն է տիրում։ Զարթնումը պետք է սկսկի դատավորներից։ Դատավորը պետք է անկախանա, այսինքն, չենթարկվի կոռուպցիային։ Դատավորի դեպքում կոռուպցիան չի նշանակում գումար ստանալ, նշանակում է անարդար վճիռ կայացնել՝ իմանալով որ այն անարդար է։ Դատավորի անկախությունը նշանակում է անկախանալ քաղաքական իշխանություններից և ժողովրդի մարդազոհական պահանջներից։ Դատավորներն այս  պատերազմում պետք է հաղթեն։ Բայց մեկուսացման ավարտից հետո շատ հաշիվներ պետք է տրվեն։

Panorama.am- Դուք Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ եք, որքանով տեղյակ եմ, դատավարության ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում եք Ֆրանսիայի պետական ու այլ մարմինների։ Բացի նախագահ Մակրոնի պատասխան նամակից, ի՞նչ արձագանքեր կան։

Սևակ Թորոսյան-Այս համավարակի ծանր օրերին պետություններն ուրիշ մտահոգություններ ունեն։ ՄԱԿ-ի առաջարկով պետք է ազատ արձակվեին վաթսուն տարեկանից բարձր բանտարկյալները, հատկապես երբ նրանց առողջական վիճակը ծանր է։ Արդեն ասացի, եթե որևէ բան պատահի պարոն Քոչարյանին համավարակի հետ կապված, ես պատրաստ եմ միջազգային քրեական դատարան դիմել մահափորձ կատարելու հիմքով՝ ընդդեմ վարչապետի, արդարադատության նախարարի և դատավորի։

Panorama.am - Սոցցանցի հայկական տիրույթում, նաև դատարանի դահլիճոււմ սպառնալիքներ, հայհոյանքներ, վիրավորանքներ են հաճախ հնչում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների նկատմամբ։ Ինչո՞վ է պայմանավորված նման վարքագիծը, ըստ Ձեզ։ Որպես տարբեր երկրներում աշխատած փաստաբան, դա տարածվա՞ծ պրակտիկա է։

Սևակ Թորոսյան- Աշխարհում երկու տեսակի երկրներ կան. երկրներ, որ պատմականորեն հասկացել են, ընդունել են և հարգում են փաստաբանի անհրաժեշտությունը, և կան այնպիսի երկրներ, որ փաստաբանական պալատներն ընդունում են պարզապես այն բանի համար, որ միջազգային կոնվենցիաներն իրենց պարտադրում են դա անել։ Սրանք անհասու երկրներ են, որ մինչ օրս չեն հասկացել փաստաբանի կարևորությունը, ուր նույնացնում են մեղադրյալին ու պաշտպանին, փաստաբանը դառնում է գործադիր մարմնին թշնամի։

Այդ երկրների շարքում են Թուրքիան, Ադրբեջանը և դժբախտաբար Հայաստանը, այսօրվա Հայաստանը։ Եվրոպական երկրներում օրենքը պարտադրում է հարգել փաստաբանի գործը, իսկ անհասու երկրներում պետությունը կազմակերպում է փաստաբանի դեմ ատելության մթնոլորտ։

Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, այս դատավարությունը իրավական պետության ծնունդն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունը կհաջողի ու կմտնի աշխարհի իրավական պետությունների շարքը, կամ կձախողի ու կմնա անհասու երկրների շարքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}