Հեռակա համակարգում սովորողները նույնպես կարող են օգտվել Կառավարության 14-րդ ծրագրից
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանն ԱԺ-ում պատասխանելով հեռակա համակարգում սովորող ուսանողների խնդրին առ այն, որ խտրական վերաբերմունքի ենք արժանանում և չեն կարողանում օգտվել Կառավարության ծրագրերից, նշեց.
«Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ հեռակա համակարգում սովորող ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից: Մենք առաջին հերթին խրախուսում ենք բարձր առաջադիմություն ունեցողներին: Նշված են 21 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց առկա համակարգում սովորողները ստանում են համապատասխան զեղչեր: Առաջին խմբում՝ 90 և ավելի մոգ ունեցող ավարտական կուրսերի ուսանողները ստանում են մինչև 100 տոկոս փոխհատուցում:Իսկ երկրորդ խումբի, այսինքն՝ մյուս կուրսերի ուսանողների փոխհատուցումը կազմում է 75 տոկոս:
Այսինքն՝ նույն հեռակայի ուսանողները կարող են օգտվել այս համակարգից: Մինչև 80 և ավելի մոգ ունեցող ուսանողներն այս տարի կարող են դիմել ուսանողական վարկերի համար, որի տոկոսները՝ 9 տոկոս, ամբողջությամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: 80 տոկոսից ցածր մոգ ունեցողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 5 տոկոս և ուսանողը կարող է ստանալ վարկը 4 տոկոս տոկոսադրույքով»,- ասաց Արայիկ Հարությունյանը: