«Հրապարակ». ՔՊ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը չի խնայել Վահագն Հովակիմյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սովորաբար կիրակի օրերին տեղի ունեցող ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «նշանառության» տակ է հայտնվել սահմանադրական հանրաքվեի «կնքահայր» Վահագն Հովակիմյանը, ում Փաշինյանը չի խնայել։
«Շան լափ թափեց գլխին` ամենավերջին բառերով` հանրաքվեի հաշվով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը։
«Ասաց` Վահագ, դու մեզ քաշեցիր, էսօր մենք պատի առաջ ենք կանգնել, ելք չունենք՝ կարանք խայտառակվենք, անելիքներս չգիտենք։ Մի կողմից կորոնավիրուսն է, մյուս կողմից՝ իրավական լուծումները չգտաք, ՍԴ-ի հարցում մնացինք հանրաքվեի հույսին, հիմա էլ անելիքներս չգիտենք»:
Իսկ Վահագն ի՞նչ էր ասում։ «Չորացած, լուռ լսում էր։ Ի դեպ, իմացեք` քննարկվում են հանրաքվեից «զադնի դնելու» տարբերակները»: Ի՞նչ տարբերակներ են։ «Փորձում են ելքեր գտնել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: