Փաստաբանը ներկայացրել է Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց նշված պնդման՝ ներկայացնում եմ Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը՝
1. դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես «փողերի լվացում»,
2. 2017 թվականի հայտարարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում»,
3. հայտարարագրում առկա տեխնիկական սխալի կապակցությամբ դեռևս սույն թվականի մարտի 18-ին միջնորդել եմ հարցաքննել այն ընկերության աշխատակցին, ով պատասխանատու է եղել հայտարարագիրը լրացնելու համար։ 48 օր անց, այն է՝ մայիսի 5-ին, քննիչը հրաժարվում է դատարանին տրամադրել նշված անձի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ հարցաքննությունն ավարտված չէ։
Պատկերացնու՞մ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը։
ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹ ՕՐ!!!
Հավատացնում եմ, որ վերոնշվածը կազմում է Միքայել Մինասյանի դեմ քննվող գործով կատարված զավեշտալի և կոպիտ խախտումների միայն 20 տոկոսը»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ես ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության շահերն ուրիշ պետությունում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը Հայաստանի Հանրապետությունում
- Փաստաբան. Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրիի»
- Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
- Միքայել Մինասյան. Դուք՝ Նիկոլ Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու
- Միքայել Մինասյան. Հայաստանում «ճշմարտության պահն» է
- Առաջին զգացողությունս ցավն է. Միքայել Մինասյան
- Փաստաբան. Դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է
- Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում