Անկարան «Ս-400»- ի ևս մեկ խմբաքանակ է ցանկանում ձեռք բերել
Ռուսաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ «Ս-400» տրիումֆի ՀՕՊ համակարգի երկրորդ խմբաքանակի առաքման ժամկետների վերաբերյալ, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի խոսքերը:
«Մենք համաձայն ենք համակարգի կազմի, առաքման ժամկետների և այլ պայմանների վերաբերյալ: Այսօր ընթանալու է բանակցային գործընթացը», - ասել է Շուգաևը:
Նա նաև նշել է, որ նոր պայմանագիրը ենթադրում է նաև Թուրքիայի մասնակցությունը «Ս -400»-ի մասնակի արտադրության գործում։
Անկարան «Ս-400»- ի առաջին խմբաքանակի ներկրումն իրականացրել է 2019 թվականի հուլիսին: Պայմանագրի գումարը կազմել է 2,5 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան