Արմեն Դարբինյանը արտգործնախարարին. Այս ցուցակում մենք ինչու՞ չկանք
Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել Արևեկլյան գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։
«Հարց արտգործնախարարին. Այս ցուցակում մենք ինչու՞ չկանք»,-նշել է Ա. Դարբինյանը թվիթերի իր միկրոբոլգում ու տեղադրել պաշտոնական հաղորդագրության հղումը։
Ըստ այդմ, մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով։
Ցանկում ներառված է տասը երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլոդովան։
Հիշեցնենք, որ Հայաստանը ևս ԵՄ արևելյան գործընկերներից է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան