Արսեն Թորոսյան. Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է այն լուրերին, կասկածներին, որ կորոնավիրուսային հիվանդությունը Հայաստանում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:
Նա գրել է.
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին:
Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Թոքաբորբ ունեցող անձանց թիվն աճում է. Թորոսյան
- Նունե Ներսիսյան. Նիկոլ Փաշինյան, Թորոսյանի թեթև ձեռքով արդեն մարդիկ քեզ չեն վստահում
- Թորոսյան. Այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան