Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի շինաշխատանքները
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից։
Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:
Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մայիսի 9-ին տոնական միջոցառումներ չեն անցկացվի
- Արցախում ԿԽՄԿ-ն հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում տրամադրել է աջակցություն
- Արցախում թեստավորված 23 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Արցախում նոր վարակակիրներ չկան
- Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել են
- Արցախում թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները բացասական են
- Արցախում կորոնավիրուսի նոր վարակակիրներ չկան
- Արցախում թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են
- Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան