Բելառուսի ԱԳՆ-ն Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին զրկել է հավատարմագրումից՝ քաղաքացիներին «կեղծիքից» պաշտպանելու համար
Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Ռուսաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերության խմբի հավատարմագրումը՝ Բելառուսի Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ ռեպորտաժից հետո։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով «Беларусь 1» ալիքին։
«Այսօր, համաձայն օրենքի, Բելառուսի արտգործնախարարությունը զրկել է Առաջին ալիքի անձնակազմին հավատարմագրումից` նախազգուշացումով. նրանք պատրաստ են ավելի խիստ միջոցների։ Որպես ինքնիշխան երկիր, Բելառուսն իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին ոչ միայն բժշկական, այլև ոչ տեղեկատվական առումով, օրինակ՝ ստերից և կեղծիքներից։ Սա արդեն չափազանց է, պարոնայք», - հայտնել է բելառուսական հեռուստաալիքը:
Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը Tass-ին ասել է, որ «մայիսի 6-ին Բելառուսի արտգործնախարարության հանձնաժողովը չեղարկել է «Առաջին ալիքի»-ի երկու աշխատակիցների հավատարմագրումը՝ լրատվամիջոցների մասին օրենքին և հավատարմագրման դրույթներին համապատասխան։
Նա բացատրել է, որ «որոշումը կայացվել է այն տեղեկությունների տարածման հետ կապված, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան