Առողջություն 17:51 07/05/2020 Հայաստան

Թ.Ստեփանյան. Շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր չեն ցանկացել աշխատել նման իրավիճակում

Մայիսի 4-ից՝ սահմանափակումների մեղմացումից հետո Երևանում շտապօգնության կանչերը չեն ավելացել։ Ասուլիսում հայտարարեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ հունվար, փետրվարին ունեցել են բավականին շատ կանչեր՝ 900-950-ի, այսօր շտապօգնության կանչերը կազմում են օրական 600-650 կանչ։

«Կոնկրետ կանչերի բարձրացման տենդենց մայիսի 4-ից հետո չենք ունեցել, օրական նույն կանչերի թիվն է կազմում»,- ասաց Թ.Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ շտապօգնության անձնակազմից 12 հոգու մոտ է այս ընթացքում հաստատվել կորոնավիրուս, ասիմպտոմ վարակվածներ են, ոչ մի կլինիկական պատկեր չունեն, մեկուսացած են համապատասխան կլինիկաներում։

Հարց-Արդյո՞ք շտապօգնության աշխատակիցները, որոնք այս օրերին վտանգում են իրենց կյանքը տեղափոխելով հիվանդներին, ստացել են պարգևավճարներ, եթե այո, քանի՞ հոգի։
Պատասխան-Անցյալ ամիս Երևանի քաղաքապետի կողմից հատկացվել է  գումար, պարգևատրվել են շտապօգնության այն աշխատակիցները, որոնք բուն օջախում են աշխատել. բժիշկներին տրվել է 95 հազարական դրամ, բուժքույրերին, վարորդներին՝ 70 հազարական դրամ։  Շտապօգնության ծառայության կողմից նույնպես պարգևատրումներ եղել են բժիշկ կարգավարներին։

Հարց-Արդյո՞ք կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելը չի բարդացնում առհասարակ այլ զանգերի սպասարկումը, ինչպե՞ս եք  լուծում  դժվարություները։
Պատասխան-Չի բարդացնում մնացած քաղաքացիների սպասարկումը։ Ինչպես նշեցի, կանչերն այսօր նվազել են։ Կանչի մեկնելիս՝ չգիտենք, թե ինչ կանչ ենք սպասարկելու. եթե կասկած է լինում, որ հիվանդը վարակված է կորոնավիրուսով, տեղափոխվում է համապատասխան հիվանդանոց ախտորոշելու համար, այնուհետև  հասնում ենք մեր մնացած կանչերին։

Հարց- Հաշվի առնելով կորոնավիրուսային վիճակը, ընկերությունն այս շրջանում ի՞նչ խնդիրների է բախվել, որքանո՞վ է կարողացել  հաղթահարել, ի՞նչ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Պատասխան-Ամենամեծ ու կարևոր խնդիրը, որ ի սկզբանե լուծվեց,  աշխատակիցների անվտանգության խնդիրն էր։  Ձեռք բերվեց մեծ քանակությամբ դիմակներ, համապատասխան պարագաներ։ Այլ խնդիր, կարելի է ասել, չունենք։

Հարց- Քանի որ   մարդիկ  մեկուսացված են, քիչ են շփվում, կանչերի պատճառների պատկերը փոխվե՞լ է։
Պատասխան-Կարծում եմ՝ կանչերի թիվը, որ այսքան պակասել է, հենց դրանով էլ պայմանավորված է։

Հարց- Կանչերի մեջ ի՞նչ թիվ են կազմում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կանչերը, քանի՞ տոկոսի դեպքում է հաստատվում կորոնավիրուսը։
Պատասխան-Մարտ, ապրիլ, մինչև մայիսի 6-ը, մենք, քանի որ ի սկզբանե չենք դնում կորոնավիրուս դիագնոզը, հիվանդանոց ենք տեղափոխվել  կորոնավիրուսի կասկածով  2333 հիվանդ։ Այն հիվանդներն են, որոնք ունեն սուր շնչառական հիվանդություններին բորոշ խնդիրներ, թոքաբորբի կասկածով նման հիվանդներին տեղափոխել ենք։

Հարց- Եղե՞լ են շտապօգնության աշխատակիցներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ, եթե այո, արդյո՞ք նրանց ազատել եք աշխատանից, թե ըմբռնումով են մոտեցել նրանց որոշմանը։
Պատասխան-Ըմբռնում ենք մոտեցել։ Հիմնականում տարիքի հետ կապված է. ունենք 55 տարեկանից բարձր բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ, որոնք չեն ցանկացել նման իրավիճակում աշխատել։ Ըմբռնումով ենք մոտեցել, դեպքեր ունենք, որ համապատասխան աշխատակիցներն արձակուրդ են վերցրել։ Ունենք  բժիշկների մեծ բանակ, որոնք վախեցած չեն իրավիճակից, իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում, ամեն օր դիմում են մեզ նման մասնագետները։

Հարց-Ձմռան ամսիներին գրիպի, շնչառական հիվանդությունների աճ եղե՞լ է, ինչո՞վ եք բացատրում։
Պատասխան- Հունվար, փետրվար ամիսներին ունեցել ենք սուր շնչառական հիվանդությունների ավելացում պայմանավորած  ուրիշ գրիպերի առկայությամբ։ Պետք է նշեմ, որ շտապօգնության հիմնական կանչերը վերաբերում են սիրտ-անոթային հիվանդություններին, սուր շնչառական, այնուհետև վնասվածքներին։ Ձմռան ամսիներին միշտ էլ կանչերն ավելանում են, բայց եթե համեմատանք այս տարվա նույն ժամանակաշրջանը 2019-ի հետ, անցյալ տարի 800-850 կանչ ենք սպասարկել, այս տարի ունեցել ենք կանչերի բարձրացում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}