Լևոն Քոչարյան. Վաղը հայրս անպայման կմասնակցի դատական նիստին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»։
Հիշեցնենք, որ վաղվա նիստում փաստաբանական թիմը կներկայացնի Ռորբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը
- Էդվարդ Ֆիցջերալդ. Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել
- Սևակ Թորոսյան. Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան