Մերկել․ Գերմանիայում համաճարակի առաջին փուլն հաղթահարված է
Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակն անկում է ապրել, ուստի մեկուսացման միջոցառումները մեղմացվելու են: Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, նախօրեին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով, առանց բացառության բոլոր խանութները կկարողանան վերսկսել աշխատանքը, և մարդկանց կթույլատրվի ազատորեն դուրս գալ փողոց: Այնուամենայնիվ, Մերկելը նախազգուշացրել է զգուշություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, որպեսզի կանխվի կրկնակի բռնկումը:
«Իրավիճակը դրականորեն զարգանում է, կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է կրկին վատթարանալ, ուստի ծայրահեղ քայլեր կձեռնարկվեն այն մարզերում, որտեղ կհայտնվեն նոր օջախներ»,- ասել է Մերկելը:
Շաբաթվա սկզբին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բացվեցին դպրոցները, բազմաթիվ քաղաքներում՝ թանգարանները, առևտրի կենտրոնները և այլն, սակայն, այդուհանդերձ, սոցիալական կապերը սահմանափակելու, այսպես կոչված, միջոցառումները դեռ գործում են:
Ուսանողները գնում են դասերի՝ պահելով մեկուկես մետր հեռավորություն, հասարակական տրանսպորտում դիմակներ կրելը պարտադիր կլինի առնվազն ևս մեկ ամսվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան