
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի ընդհանուր 6 դեպք է հաստատվել
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում հայտնաբերվել է ևս մեկ դեպք։ Սա կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է։ Այս մասին հայտնում է sknews-ը: Միջին տարիքի պացիենտը «Իմեդի» կլինիկա է տեղափոխվել Բակուրիանիի կարանտինային գոտուց:
Jnews-ի հաղորդմամբ, ըստ կլինիկայի տնօրեն Գիորգի Բարձիմաձեի, պացիենտը չի շփվել տեղի բնակիչների հետ, նա 14-օրյա կարանտին է անցել Բակուրիանիում: Կասկածելի ախտանիշների հայտնաբերումից հետո պացիենտը տեղափոխվել է Ախալցիխեի կլինիկա:
«Ուղարկված անալիզներից մենք ստացել ենք 11-ի պատասխանները, որոնցից մեկը դրական է, պացիենտը միջին տարիքի է: Վարակվածն արդեն դուրս է գրվել մեր կլինիկայից և տեղափոխվել է համապատասխան կլինիկա», – ասել է Գիորգի Բարձիմաձեն:
Ըստ Բարձիմաձեի, ևս 11 մարդու անալիզներ ուղարկվել են ստուգման:
Ինչ վերաբերում է Բորժոմիի ինֆեկցիոն կենտրոնին, ապա այստեղ սպասում են 3 պացիենտի թեստի արդյունքներին, բոլորն էլ տեղի բնակիչներ են:
Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապրիլի 16-ին, վարակը հաստատվել է Բորժոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում բնակվող մի երիտասարդի մոտ: Ապրիլի 23-ին Բորժոմիի կենտրոնում մեկ այլ անձի մոտ նույնպես հայտնաբերվել էր կորոնավիրուս:
Ապրիլի 25-ին, 29-ին և 30-ին COVID-19-ը հաստատվել էր Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի երեք պացիենտների մոտ, նրանք բոլորը տեղափոխվել էին կլինիկա կարանտինային գոտիներից:
Մայիսի 7-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի 6 դեպք է հայտնաբերվել, վարակակիրներից միայն մեկն է տեղացի, այսինքն՝ Բորժոմիի առաջին դեպքն է, որը հաստատվել էր ապրիլի 16-ին, 5 հոգին Վրաստանի տարբեր շրջաններից են։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք
- Կորոնավիրուսի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում
- Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել
- Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
- Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Ախալքալաքից թոքաբորբով հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին