Սիմոն Մարտիրոսյանի՝ մարզադահլիճ կառուցելու առաջարկն ընդունվել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 48 հաստատության շենքային պայմաննների բարելավման և կառուցման նախագծային աշխատանքների համար:
Նշված գումարից 464 մլն 925 հազար դրամը հատկացվում է նախագծային և հետազոտական աշխատանքների, 278 մլն 843 հազար դրամը` շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար:
«Նախատեսված աշխատանքների իրականացումից հետո կավարտվեն դեռևս նախորդ տարի սկսված վերանորոգման, նախագծման և բարելավման մի շարք աշխատանքներ, որոնք հնարավոր էին դարձել իրականացնել անցյալ տարվա բյուջետային տնտեսումների և վերաբաշխումների հաշվին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարթությունյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ կայացվել է սպասված և կարևոր որոշում, քանի որ մի շարք մրցույթներ արդեն հայտարարված են:
Միաժամանակ, բացի վերը թվարկվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է` արդեն մոտ 5 միլիարդ դրամի նախագծային և նախահաշվային փաստաթղթեր ևս պատրաստ են, այժմ դրանք Քաղաքաշինական կոմիտեի հետ վերջնական ճշտման փուլում են, որից հետո ՀՀ կառավարության քննարկմանը կներայացվի դրանց ֆինանսավորման հարցը և տեղի կունենան մրցույթներ:
Բացի այդ, կիրականացվեն ընդհանուր առմամբ 74 ուսումնական /այդ թվում՝ թվով 22 մոդուլային դպրոցների/, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 30-ից ավելի հաստատության նախագծային աշխատանքներ:
Այս կառույցներից զատ, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կկառուցվի նոր մարզադահլիճ, որի նախաձեռնությունը պատկանում է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին ու նրա մարզչին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները