Կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Ռուսաստանը մոտեցել է Ֆրանսիային և Գերմանիային
Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ևս 10.559 հիվանդ, որոնք ունենեց ել COVID-19: Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի հայտնել են հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 6.8% տոկոսով:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է մինչև 165.929 մարդ, և այդ ցուցանիշով մոտենում է Գերմանիային և Ֆրանսիային։ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում COVID-19-ի 167 հազար դեպք կա, իսկ Ֆրանսիայում՝ 169.6 հազ.։
82 ռեգիոններում գրանցվել են նոր հիվանդներ, առավելագույնը` 5858 հիվանդ հայտնաբերվել է Մոսկվայում: Ախտորոշվածների ընդհանուր թիվը հասել է 85 973-ի (+ 7,3%):
Մոսկվայի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում` 312, իսկ Նիժնի Նովգորոդի շրջանում` 272 դեպք:
Վիրուսի զոհերի թիվը հասել է 1537-ի, որից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 86 հիվանդ, որոնցից 50-ը` Մոսկվայում:
Արդեն 21,327 մարդ ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցներից, վերջին օրվա ընթացքում նրանց թիվը եղել է 1,462:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան