Տ. Ուրիխանյանը հանդես է եկել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ԱԺ կանոնակարգ օրենքով նաև հաշվի առնելով 06.05.2020թ. «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամ չփոխանցված վճարների վերաբերյալ իմ կողմից հերթական անգամ բարձրացված հարցին վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ հանդես եմ եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ»,- գրել է պատգամավորը։
Ըստ Տ. Ուրիխանյանի, հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն քառորդ մասին ստորագրությունները.
«Առաջարկը գրավոր ուղարկվել է «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան