Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
Ինչպես և շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման ծրագիր ուսանողների համար, և այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր: Այս մասին հայտնում են Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ծրագրի շրջանակում ստաժավորումը տևում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում էծառայությունների մատուցման պայմանագիր, և նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ և այլ առավելություններ, ինչպես նաև նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:
Նշենք, որ 12 տարիների ընթացքում ծրագրին մասնակցել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝ տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական և այլն: Մասնակիցների շուրջ 50%-ը հետագայում աշխատանքի առաջարկ են ստացել ընկերությունից:
«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է և միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ, երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը և կկարողանան իրենց վառ գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկն այստեղ և ուղարկել այն ինքնակենսագրականի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են
- Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը
- Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
- Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
- Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
- Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
- Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
- Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
- Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին