Գախարիա. Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին
Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է տուրիզմը բացելու հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:
Նրա խոսքով, հուլիսի 1-ից էլ Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին:
«Մենք դա կանենք, ինչպես հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում ապահով միջանցքներ ստեղծելով, այնպես էլ նաև անվտանգ միջանցքների ստեղծման հնարավորություն՝ երկկողմ բանակցությունների առումով ՝ մեզ համար զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրներից: Այս բանակցություններն արդեն սկսվել են», – ասել է վարչապետը:
Նա նաև հայտարարել է, որ մայիսի 11-ից Թբիլիսիում կվերանան բոլոր սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվեն Ռուսթավին և Գարդաբանին:
«Մայիսի 11-ից ամբողջությամբ կբացվի մուտքը դեպ Թբիլիսի: Ինչպես գիտեք, Թբիլիսին փակ էր: Մայիսի 11-ից՝ երկուշաբթի օրվանից, Թբիլիսիում կվերանան մուտքի և ելքի բոլոր սահմանափակումները: Սա չի նշանակում, որ ամբողջ երկրում կվերանա պարետային ժամը: Մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի երթևեկությունը Ռուսթավիում և Գարդաբանիում» – հայտարարել է Գախարիան:
Ապրիլի 15-ից արգելվել էր մուտքն ու ելքը Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի և Բաթումիի ուղղություններով:
Սրա հետ մեկտեղ, մայիսի 5-ից սահամանափակումները վերացել են Քութաիսիում և Բաթումիում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ մայիսի 18-ին Մառնեուլին ամբողջությամբ կբացվի:
«Մառնեուլիում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված անհրաժեշտ է անցկացնել մի շարք թեստավորումներ, այդ իսկ պատճառով մեզ պետք է այս լրացուցիչ ժամանակ» – ասել է Գիորգի Գախարիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք
- Վրաստանում միկրոավտոբուսների վարորդները կստանան 300 լարի օգնություն
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք
- Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 566 դեպք
- Ցերցվաձե. Կորոնավիրուսի համաճարակը Վրաստանում կնվազի մայիսի վերջին
- Մինչ այժմ Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 539 դեպք
- Այսօրվանից որոշ սահմանափակումներ վերացվում են Վրաստանում
- Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին