Թրամփը վետո է դրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած բանաձևի վրա, որով սահմանափակվում են իր լիազորությունները՝ կապված Իրանի դեմ զինված ուժերն օգտագործելու հետ: Այս մասին, ինչպես գրում է regionmonitor-ը, մայիսի 6-ին հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բանաձևով Թրամփը կարողանալու էր Իրանի դեմ զինված ուժերն օգտագործել միայն օրենսդիրների կողմից տրված համապատասխան թույլտվության պարագայում:
Թրամփի խոսքերով, այս բանաձևը վիրավորական էր։ Նա գտնում է, որ փաստաթութղթը հիմնված է «փաստերի և օրենքի սխալ ըմբռնման վրա» և պնդում է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը «լիովին թույլատրված է եղել (ամերիկյան) օրենքով»։
«Մենք ապրում ենք ծագող սպառնալիքների թշնամական աշխարհում, և սահմանադրությունն ընդունում է, որ նախագահը պետք է կարողանա կանխատեսել մեր հակառակորդների հետագա քայլերը և արագ և վճռական պատասխան միջոցներ ձեռնարկի։ Ահա թե ինչ եմ ես արել»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով սահմանափակվում էր Թրամփի լիազորությունները Իրանում այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ԱՄՆ-ը երկու հրթիռային հարված հասցրեց Բաղդադի օդանավակայանի տարածքի ուղղությամբ։ Արդյունքում սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան