Արցախում երկու քաղաքացու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակ,ընդհանուր ՝10 դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:Այս մասին գրված է Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:
Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:
Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան