Տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ի թիվս աշխատանքային մի շարք հարցերի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ս․թ ապրիլի 23-ից 30-ը հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերը։
Դրամաշնորհային առաջին ծրագրիրն ընդգրկում է երեք ուղղություն՝ հեռավար դասընթացներ, հետաքննական լրագրություն և մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության (ֆորս մաժորի) պայմաններում։
Ստացված շուրջ 70 հայտերից հոգաբարձուների խորհուրդն առաջին փուլով հավանության է արժանացրել 15 հայտ։
Դրամաշնորհային մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հայտերի երկրորդ փուլի քննարկումից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին