Ա.Բեգլարյան. Տեսնում եմ, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցությունում ունենում են նրանց վրա
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շատ վատ է գնահատում չճանաչված երկրների դեպքում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքների իրացումը։ Այս մասին Ա.Բեգլարյանն ասաց ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ այդ մասին ինքը բազմիցս է արտահայտվել, նաև 2019 թ. նոյեմբերին Ավստրիայում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին։ Ա.Բեգլարյանի խոսքով, համաժողովի մասնակիցները, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարն ընդունել են, որ փաստացի չի գործում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, մասնավորապես չճանաչված երկրներում բնակիչները զրկված են բազմաթիվ իրավունքներից։
«Այս մասին ես բարձրաձայնել եմ նաև Եվրոպայի խորհրդում և համաժողովի ժամանակ սեպտեմբերի 30-ին, տարբեր հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, բոլորն ընդունում են, որ խնդիրը կա, ինչ-որ ձևով պետք է լուծում տանք այդ խնդրին, փաստացի որևէ մեկն որևէ առաջընթացին ուղղված քայլ չեն կատարում։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝ քաղաքականացնելով խնդիրը։ Ես ասում եմ՝ այցելեք և տեսեք, թե տեղում ինչ հաջողությունների ենք հասել, ինչ հիմնախնդիրներ կան, մեզ օգնեք մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնենք այստեղ, բայց չեն ցանկանում գալ։ Փաստացի, սա շատ քաղաքականացված խնդիր է, և կոնկրետ մեր օրինակով տեսնում եմ, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցությունում ունենում են նրանց վրա»,- ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Նշենք, որ Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց 2019թ. իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որտեղ անդրադարձ կա տարբեր իրավունքներին, խոցելի խմբերի խնդիրներին, տարբեր ուղղություններով մարդու իրավունքների պաշտպանությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
- Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ
- Միջազգային համաժողովում Արտակ Բեգլարյանը բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը
- Արտակ Բեգլարյան. Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն-մենակ
- Արտակ Բեգլարյանը՝ ԵԽ պաշտոնյաներին. Ադրբեջանի հայատյացությունը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում
- Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ
- Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ
- Արտակ Բեգլարյանը ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ 2018թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
- Արտակ Բեգլարյան. Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ
- Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
- Արտակ Բեգլարյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը