Արման Թաթոյան. Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով լայքեր հավաքելն անթույլատրելի է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքին հաջորդած քննարկումների ու անձնական բնույթի տեղեկատվության տարածման վերաբերյալ։
Տարածած հայտարարությամբ ՄԻՊ-ը նշել է.
«Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը:
Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:
Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։
Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։
Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Հոր և երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Ողբերգական դեպք Երևանում. բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա մյուս երեխայի հետ ինքը նետվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան