Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ կա 21 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կալանավորվել է 13 անձ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով միջնորդել են կալանավորել 15 անձի
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ
- Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ
- ՊՆ խոսնակ. Գավառում մահացածը ՌՈ քննիչ չէ
- ՔԿ. Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ
- Գեղարքունիքի մարզպետ. Իրավիճակը կառավարումից դուրս է եկել
- Նախարար. Գավառում միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա