«Հրապարակ». «Իմ քայլական» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը վարակվել է ընկերուհուց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հաստատվեց, որ խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա՝ «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, ով վարակվել է ընկերուհուց: Նրա վարակվածության մասին խորհրդարանը տեղեկացել է նախօրեին, երբ վարակակիրը ջերմել է և տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց. թեստի արդյունքը դրական է եղել:
Բայց, չգիտես ինչու, ԱԺ ղեկավարությունը խուսափում էր այդ մասին հստակ հայտարարել, երեկ ԱԺ նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե կան կասկածներ, որ աշխատակազմում «կոնտակտավոր մարդ կա», և միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո խոստովանեց, որ ունեն վարակակիր:
Պատգամավորն օգնականի հետ շփվել է 6 օր առաջ, մինչ այդ վարակակիրը պատգամավորի հետ մասնակցել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերին:
Մենք տեղեկացանք, որ նախօրեին խորհրդարանում ախտահանման լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել, Բաղդասարյանին և պետաիրավականի ողջ կազմին էլ հորդորել են ինքնամեկուսանալ, առաջիկայում ծրագրում են նրանց թեստավորում անցկացնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին