Նեթանյահուին թույլ տրվեց ձևավորել նոր կառավարություն
Իսրայելում «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուին թույլատրվել է ձևավորել կառավարություն: Այս մասին գրում է Euronews-ը։
Հրեական պետության Գերագույն արդարադատության դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ օրենսդրությունը խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի գործող վարչապետի պաշտոնակատարը ձևավորի կառավարություն:
Քաղաքացիական շարժման կուսակցությունների համար Իսրայելի գերագույն իրավասությանը դիմելու պատճառը Նեթանյահուի նկատմամբ դատական մեղադրանքներն են կոռուպցիայի, կեղծիքների և վստահության խախտման համար, որը ներկայացվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին:
Ներկայիս համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է, որ հաջորդ մեկուկես տարվա ընթացքում Նեթանյահուն է ղեկավարում կառավարությունը, որից հետո նա իր տեղը զիջում է Բենի Գանցին, որը ներկայումս նախագահում է Քնեսեթում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան