Իրավունք 20:23 07/05/2020 Հայաստան

Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը. Արթուր Ղամբարյան

«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 - րդ հոդվածը 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելով՝ օրենսդիր մարմինը թույլ է տվել հակասահմանադրական անգործություն» «Սահմանադրական կարգը տապալելը (իրավական դոգմատիկայից դեպի իրավաքաղաքական ռեալիզմ)» գիտական հոդվածում  նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն

Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք  է առաջադրվել հենց   ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը վիճարկվում է փաստաբանական թիմի կողմից՝ արձանագրելով, որ այն 2008 թվականին նախատեսված չի եղել որպես հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում, հետեւապես չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Իրավաբան գիտնականի կարծիքով՝ այստեղ խնդիրը նաեւ այլ է՝ բարձրացնելով տվյալ հոդվածի ապաքրեականացման փաստն ընդհանրապես։ Այսպես՝ վիճարկվող հոդվածը  ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2009 թվականի, որտեղ  հիշատակվում են 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածները։ Մինչդեռ՝  այդ խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ-ին դադարել է գործել (բացառությամբ՝ Սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների): 

Նրա դիտարկմամբ՝  2009թ. ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հղում է կատարում 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասերի վրա, սակայն 2015թ. ՀՀ Սահմանադրությունը, բացառությամբ 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների, շարադրվեց նոր խմբագրությամբ, իսկ նախկին Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածները դադարեցին գործել: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում առայսօր փոփոխություններ չեն կատարվել և այն չի համապատասխանեցվել 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածների կառուցվածքին:  Նման իրավիճակում կարելի է ողջամտորեն կասկածի տակ դնել ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների հղման մասով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի գործողության (սահմանադրականության) հարցը: Ավելին կարելի է նույնիսկ պնդել, որ օրենսդիր մարմինը, 2015թ-ից հետո դրսևորելով հակասահմանադրական անգործություն, կա՛մ ստեղծել է ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի անվավերության վիճակ կա՛մ ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների մասով սահմանադրական կարգը տապալելու արարքները:

«Իհարկե, կլինեն իրավաբաններ, ովքեր կնշեն, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրությունների 3-ից 6-րդ հոդվածներում բովանդակային փոփոխություն չի կատարվել, ուստի արարքների ապաքրեականացման մասին խոսելն անհիմն է: Իրոք, 2005թ. Սահմանադրության վերաբերելի նորմերը որոշ չափով վերարտադրվել են 2015թ. Սահմանադրության մեջ (թեև առկա են նաև բովանդակային տարբերություններ): Այս հարցը մենք չէինք բարձրացնի և չէինք քննարկի, եթե չլիներ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի sui generis կառուցվածքը: Եթե օրինակ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրվեր՝ «իրավական, ժողովրդավարական պետության մասին սահմանադրական դրույթը փաստացի դադարեցնելը ...» եղանակով, ապա Սահմանադրության խմբագրության և հոդվածների համարակալման փոփոխությունը նշանակություն ունենալ չէր կարող: Մինչդեռ ունենք ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցայի լիովին այլ շարադրանք, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը եւ ավելացնում. «Բարձրացված հարցը անբովանդակ ֆորմալիզմի տիրույթում չէ, քանի որ քրեաիրավական նորմերի ձևակերպման տեխնիկան չի կարող չազդել նորմի կիրառման վրա: Նույնիսկ եթե վերացարկվենք քրեաիրավական նորմերի ձևի և բովանդակության դիալեկտիկական անխզելիության պահանջից, և հիմք ընդունենք այն մոտեցումը, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրության վերաբերելի նորմերի միջև բովանդակային առումով տարբերություն չկա, ապա, միևնույնն է, քննիչը կանգնում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման՝ ստորև նշված մեկ այլ բնույթի անորոշության առջև»։

Դառնալով արարքի կատարման պահին գործող , սակայն մեղադրանք առաջադրելու ժամանակ չգործող Սահմանադրության վկայակոչմանը՝ գիտնականը նշում է. «Եթե պայմանականորեն ընդունենք, որ վերը նկարագրված իրավիճակը որևէ կերպ չի նշանակում արարքի փաստացի ապաքրեականացում, ապա միևնույնն է՝ անորոշ է մնում այն հարցի պատասխանը, թե  քննիչը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը կիրառելիս ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության վրա պետք է հղում կատարի:  ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքի պարագայում քննիչն անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ պետք է հստակ նշի, թե ՀՀ Սահմանադրության ո՞ր համարի հոդվածի տապալման մեջ է անձը մեղադրվում (կրկին նշենք, որ այս պահանջը բխում է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքից): Եթե 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը ուժը կորցրել է, իսկ օրենսդիրը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումները չի համապատասխանեցրել նոր խմբագրությամբ Սահմանադրության կառուցվածքին, ապա քննիչը հայտնվում է դժվարին վիճակում՝ նա պետք է վկայակոչի կա՛մ չգործող Սահմանադրության հոդվածները, կա՛մ էլ նոր  Սահմանադրության այն հոդվածները, որի՝ առնվազն կառուցվածքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում նախատեսված համարակալմանը»:

Ըստ Ա.Ղամբարյանի՝ մասնավորապես  ընտրական իրավունքի սկզբունքները 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված էր 4-րդ հոդվածում, իսկ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածում, ընդ որում՝ 7-րդ հոդվածը նախատեսված չէ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումներում: «Քրեաիրավական տեսանկյունից քննիչը չի կարող հղում կատարել Սահմանադրության 7-րդ հոդվածի վրա (եթե նույնիսկ 2005թ. Սահմանադրության 4-րդ և 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածների բովանդակությունները իդենտիկ են), քանի որ այն նախատեսված չէ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում: Նման կարգավորումները իրավակիրառողի համար ստեղծում են անորոշության վիճակ:  :

«ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի համակարգային դեֆեկտների, իրավական որոշակիության խիստ ցածր աստիճանի և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականության խորապատկերում կարելի է քննարկել ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին տարբեր առիթներով ներկայացված հաղորդումների վերաբերյալ քրեական գործեր հարուցելուց (քրեական վարույթ նախաձեռնելուց) և քննություն կատարելուց խուսափելու պրակտիկան»,- նշել է Ա.Ղամբարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}