Փաստաբանը պարզաբանում է, թե ինչու է ՀՔԾ հրավիրվել Արթուր Վանեցյանը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պարզաբանել է, թե ինչու է Վանեցյանն այսօր հրավիրվել ՀՔԾ։
«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։
Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,-տեղեկացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպել է վերջինի նախաձեռնությամբ 2019 թ. փետրվարին, Հռոմում։
Նախկին դեսպանը հիշեցրել էր, որ Վանեցյանն ավելի վաղ հայտարարել է այդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ ԱԱԾ նախկին տնօրենը մինչ հանդիպումը տեղեկացրել է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի Մինասյանին, որն արդեն մի քանի ամիս դեսպան չէր։
«Ես ասացի շատ լավ։ Հանդիպումը տեղի ունեցած Հռոմի կենտրոնում գտնվող սրճարանում։ Վանեցյանն ասաց, ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն, իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասացի՝ խնդրեմ։ Ասաց՝ ունենք առաջարկ, դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ոնց, ինչ-որ հիմնադրամի, հստակ ձևակերպում չի եղել, դրանից հետո դու երբեք Հայաստան չես գալիս, գոնե առաջիկա տարիների ընթացքում։
Բոլոր այն մարդիկ, ովքեր լսում ենք քեզ, դու նրանց համար շատ կարևոր ես, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու ապրում ես երջանիկ, Հայաստանից դուրս, և հենց այդ րոպեին որ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործերը, հետապնդումները դադարեցվում են, խոսքը վերաբերում է հորս, ընկերներիս մասին, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- տեսանյութում պատմել էր նախկին դեսպանը։
Մինասյանի խոսքով, ինքը մերժել է այս առաջարկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան