Պետությունը և բյուջեն այն տեղը չեն, որտեղից կարելի է ինչ-որ բան քերել. Փամբուխչյան
«Այս վերջին երկու ամիսների ընթացքում կորոնավիրուսի պատճառով մենք չունեցանք տնտեսական և քաղաքական ցնցումներ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով, քաղաքացիները կարողանում են դիմակայել կորոնավիրուսային համաճարակին՝ կառավարության կողմից տարբեր սոցիալական աջակցություններ ստանալով։
«Սակայն մեզ սպասում է մի խնդիր՝ հետագայում ճգնաժամը հաղթահարելու։ Եվ այստեղ յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք, և քաղաքացին պետք է գիտակցի, որ կառավարությունը հոգատարությամբ է լցված իր հանդեպ։ Բայց միևնույն ժամանակ, այն քաղաքացիները, որոնք չունեն աջակցության կարիք, չպետք է փորձեն օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, քանի որ դրանք ուղղված են դրա կարիքն ունեցող անձանց։ Եվ, իմ կարծիքով, մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ պետությունը և բյուջեն այն տեղը չեն, որտեղից կարելի է ինչ-որ բան քերել»,- շեշտեց Ա. Փամբուխչյանը։
Ըստ նրա, քաղաքացիները, ովքեր կարիք չունենալով, պետությունից գումար են ստացել, պետք է այն վերադարձնեն պետական բյուջե.
«Այդ գումարը նախատեսված է այն անձանց համար, որոնք կաիրք ունեն։ Ես ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որ այլևս երբեք պետությունն ու բյուջեն չդիտարկեն ինչ-որ մի բան պոկելու կամ քերելու օբյեկտ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության 17-րդ ծրագրով աջակցություն է նախատեսվում Հայաստան «հրեշտակ» բերողներին
- Փաշինյան. Մենք գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պետք է ասենք, վերադարձրեք այդ գումարները