2020 թվականին կապիտալ շինարարություն կիրականացվի 111 օբյեկտում
Ընդհանուր թվով 111 կրթական մշակութայի օբյեկտների նախագծահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտերի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե 2020 թվականին կապիտալ շինարարության ոլորտում ինչ ծրագրեր ունեն, որոնց մասին ԱԺ-ում երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 90 օբյեկտի պատվիրակումը Քաղաքաշինության կոմիտեն կիրականացնի, իսկ մնացածը՝ նախարարությունը։
Նա նաև նշեց, որ ևս 12 առողջապահական օբյեկտ է նախատեսված ընդգրկել կապիտալ շինարարության ծրագրերում:
Արմեն Ղուլարյանը նաև հայտարարեց, որ դրանք աննախադեպ ծրագրեր են թե քաղաքական, թե ֆինանսական առումով և տեղեկացրեց, որ կոմիտեն իրականացնում է 74 կրթական, մշակութային օբյեկտների նաախագծային աշխատանքներ և դրանք կավարտվի մինչև օգոստոս:
Ըստ նրա, ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում ևս 30-ից ավելի օբյեկտի նախագծային աշխատանք է իրականացվում:
Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ բանակցություններ են իրականացվում շինարարական կազմակերպությունների հետ, որպեսզի այդ աշխատանքները սկսվեն այս տարի:
Տիգրան Ավինյանը հորդորեց կազմակերպչական աշխատանքներն արագացնել, քանի որ համաճարակի հետ կապված այն սոցիալական կարևոր խնդիր է լուծում:
ԿԳՄՍ նախարարն էլ հայտնեց, որ նախարարությունը 22 դպրոցների և քոլեջների համար 5 միլիարդ դրամի նախագծահաշվարկային ծրագրեր ունի, այդ օբյեկտները գտնվում են Հայաստանի բոլոր մարզերում և արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները կներգրավվեն շինարարության մեջ: