07.05.2020. ԱՆ.102 նոր դեպք և 50 առողջացած
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, այսպիսով` Հայաստանում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
Հարակից հրապարակումներ`
- 06.05.2020. 163 նոր վարակակիր և 24 առողջացած
- 05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան դեպքեր
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին