Նայեք՝ ով սկսեց և ով սադրեց. Թունյան
«Լավ միջադեպ տեղի չունեցավ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
Նրա խոսքով, պետք է տեսագրությունները նայել և տեսնել՝ ով է անցել անձնական վիրավորանքների և սադրել։
«Ամեն դեպքում ես մեր հայերնակիցներից ներողություն եմ խնդրում»,- ասաց Բ. Թունյանը։
Հարցին՝ տեղի՞ն էր արդյոք Ս. Միքայելյանի միջամտությունը, Բ. Թունյանը հրաժարվեց պատասխանել։
Նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ հրաժարվեց որևէ դիրքորոշում հայնտնել միջադեպի առնչությամբ, նա տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարությամբ հանդես կգա.
«Ես ինձ իրավունք չեմ վերապահի թիմի անունից խոսելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ով այդպես է կարծում կա՛մ բութ է, կա՛մ սրիկա. Թունյան
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան