«Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք է»
«Երբ դու ամբիոնից իջնում ես ու մայիսի 8-ով վրա ես քշում Սասուն Միքայելյանին, մարդը կարող է և այդ սադրանքին չդիմանալ»,- ԱԺ միջանցքում այսօր տեղի ունեցած միջադեպը մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանին հարվածելու փաստը:
Հարցին, թե քննարկվում է «Իմ քայլը» պատգամավորներին նկատողություն տալու հարցը, փոխխոսնակը նկատեց, որ ինքը դուրս եկավ կուսակցության վարչության անդամների ֆորմատով քննարկումից, հետո կլինի նաև խմբակցությունում քննարկում և որոշում կկայացվի:
«Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք է, որը սկսվում է ԱԺ դահլիճում և դուրս է գալիս… Դա է վկայում նաև Անի Սամսոնյանի ելույթները, օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկը», հետագայում դուրս է գալիս, սադրում է խոսելով «Դու»-ով»,- կարծիք հայտնեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը միանշանակ բացասական գնահատեց Մարուքյանին հարվածելը. «Կա՞ մեկը, որ կարող է այն համարել դրական: Գրեթե բոլոր երկրների խորհրդարաններում այն տեղի է ունեցել»:
Լրագրողները նկատեցին, որ Սասուն Միքայելյանի՝ տեղից միջամտությունից հետո սկսվեց այդ ամենը: Ալեն Սիմոնյանը ասաց, որ բոլորն էլ տեղից արձագանքում են:
«Երբ որ ես ելույթ էի ունենում, ինքը տեղից խոսում էր, ես մոտենում էի՞, ռազբորկա անում էի՞, հասկանում եք՝ այդտեղ անհավասարակշռության խնդիր կա»,- հայտարարեց Սիմոնյանը:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել իմքայլականներ Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի կողմից Մարուքյանին մեջքից հարվածելու փաստը:
ԱԺ փոխխոսնակը ժխտեց, որ Արտակ Մանուկյանը հետևից հարվածել է, իսկ Վահե Ղալումյանի նկատմամբ էլ բռնություն է կատարվել, երբ նա ընկած է եղել, ինքը տեսել է դա կադրերում:
Լրագրողը փաստեց, որ Ղալումյանը մինչև ընկնելն էր հարվածում, որը բոլորը տեսել են կադրերում:
Հարցին, թե ի վերջո գնահատական տրվելու է բռնություն գոծադրած պատգամավորների արարքներին, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը դա էլ անում է, երբ հայտարարում է, որ դա անընդունելի է, բայց մանդատից զրկելուն դեմ է:
Ալեն Սիմոնյանին հարց ուղղվեց, թե մտահոգված չէ, որ «Իմ քայլը» խմակցության վարկանիշը ընկնում է, դա են վկայում տեսանյութերի տակ արված գրառումները:
«Վարկանիշի առումով կմտահոգվենք ընտրությունների ժամանակ, եթե մեր քաղաքացիները չքվեարկեն: Եթե կորոշեն քվեարկել Մարուքյանի օգտին, թող քվեարկեն»,- հայտնեց Ալեն Սիմոնյան:
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. ԱԺ պատգամավորը չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել
- ԱԺ-ից Շտապօգնությունը կանչ չի ստացել
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան