Արա Վարդանյան. Հույս ունեմ՝ տիկին Դանիեբեկյանն իր մեջ ուժ կգտնի դեմ գնալ քաղաքական համակարգին, ոչ թե իրավական
«Նորագույն Հայաստանի պատմության մեջ չլսված բան է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա լուրջ լարում։ Կասկած չունեմ, որ այդ լարման մեջ կա նախագահ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքը»,- լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով դատարանի առջև էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մյուս աջակիցների հետ միասին։
Նրա խոսքով, նախագահ Քոչարյանին կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն Արցախի ոչ հայանպաստ տարբերակն առաջ տանելու համար. «Սա Քոչարյանի հանդեպ անձնական վենդետա չէ, ուղղակի դաշտից փորձում են հեռացնել մարդու, ով կարող է Արցախի հարցում լուրջ դերակատարություն ունենալ»։
Ինչ վերաբերում է այսօրվա դատավարությանը, Արա Վարդանյանն ասաց. «Այսօր երկրորդ անգամ մենք ականատես ենք լինում Հայաստանի նորագույն պատմության մեջ չտեսնված բանի։ Առաջինն այն էր, որ նախագահ Բակո Սահակյանն ու նախագահ Արկադի Ղուկասյանը ներկայացան դատարան։ Ես ինձ այդ պահին վատ եմ զգացել որպես հայ, տհաճ էր տեսնել, որ երեք նախագահ հայտնվել են դատարանում, թուրքին ենք ուրախացնում։ Այս կարևոր օրով կրկին ականատես ենք, որ Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետները ներկայացրել են միջնորդություն, որպես հայ չեմ պատկերացնում, թե ինչպես դատարանը դա կարող է մերժել։ Բոլոր հնարավոր մերժելու պատրվակները սպառված են։ Չկա այլևս մերժելու պատրվակ։ Հույս ունեմ՝ տիկին Դանիեբեկյանն իր մեջ ուժ կգտնի դեմ գնալ քաղաքական համակարգին, ոչ թե դատաիրավական։ Պարզ է, որ իր վրա շատ լուրջ ճնշումներ են։ Բայց ինքը պետք է իրեն հարց տա՝ ինչքան դեռևս այս իշխանությունը կշարունակվի։ Պնդում եմ, որ շատ քիչ, իշխանության ավարտը մոտալուտ է, նա պետք է վերադառնա օրինական ուղու վրա և ազատ արձակի պարոն Քոչարյանին»։
Ա. Վարդանյանի խոսքով, դատավոր Աննա Դանիբեկյանից ընդամենը խնդրում են, որ իրականացնի արդարադատություն, ոչ ոք չի խնդրում խախտել օրենքը։
«Նույնիսկ իր կալանավորման հաշվին պետք է ազատ արձակի պարոն Քոչարյանին, ապագայում պատմության գրքերում կգրվի որպես մարտնչող դատավոր, ոչ թե որպես շինծու գործեր սարքող դատավոր»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Եկեք իրավական նիհիլզմից չանցնենք ցինիզմի
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
- Դատարանի առջև հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները
- Ռ.Քոչարյանի դուստր. Սա այն նկուղն է, որ ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը
- Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը. Արթուր Ղամբարյան
- Լևոն Քոչարյան. Վաղը հայրս անպայման կմասնակցի դատական նիստին
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան