Քաղաքական 11:16 08/05/2020 Հայաստան

Արթուր Վանեցյան. Պետության անվտանգությունը չի կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթումներից կամ կամակորություններից

«Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից»,- Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ իր խոսքում նշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբորձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։  Նա Հարգելի հայրենակիցներ, վերադառնալով օրվա խորհրդին՝ շնորհավորել է հայ ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։

Վանեցյանի խոսքը հրապարակել է «Հրապարակ»-ը։ 

«Կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական։ Անթույլատրելի սխալների ցանկում ես կառանձնացնեի հետևյալ ուղղությունները.

Ա) արցախյան կարգավորման բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և դրանք փակուղի տանելը
Բ) անվտանգային համակարգի հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում օրեցօր նկատելի սառնությունն ու անվստահությունը
Գ) հասարակության պառակտման և բաժանարար գծերի քաղաքականությունը։
Իհարկե, կան շատ այլ գործոններ, որոնք ազդում են պետության անվտանգության մակարդակի վրա, և դրանք բոլորը կարևոր են։ Բայց վերը նշված երեք կետերն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Միևնույն ժամանակ, դրանք ահազանգ են հանրության գիտակից շերտերին, պետական համակարգին, հասարակական-քաղաքական շրջանակներին։

Պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարևոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների և անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձևավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք և փորձ ունեցող անձինք։

Ինչ վերաբերում է հատկապես Արցախի հիմնախնդրին, ապա կյանքն ապացուցեց, որ պետք է ունենալ համազգային տեսլական՝ հստակ ձևակերպված բանակցային սկզբունքներ, կարմիր գծեր, որոնք խախտելն անթույլատրելի է։ Սա պետությունը զերծ կպահի փոփոխվող իշխանությունների կոպիտ սխալներից ու սայթաքումներից և ամեն մի նոր իշխանության հեռու կպահի բանակցությունները «նոր կետից» սկսելու գայթակղությունից։

Կասկածից վեր է, որ առաջիկայում մեզ սպասվում է բարդ փուլ՝ մի շարք մարտահրավերների սրացմամբ։ Դիմակայելու առաջին նախապայմանը սա գիտակցելն է։ Այնուհանդերձ, մենք լավատես ենք։ Լավատեսության իրական ռեսուրսն ազգային ներուժն է, համազգային միասնականությունը, համերաշխ և փոխօգնության պատրաստակամ հասարակությունը։ Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների  բաժանումները։

Մենք բերելու ենք խաղի նոր և հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների վրա։ Սա կապահովի ահռելի ներքին ռեսուրս, և մենք կկարողանանք հաղթահարել սոցիալական լարվածությունն ու խաղաղություն պարտադրել հակառակորդին։ Եվ, որպես սրա հակադրություն, ներքին պառակտմանն ուղղված միտումներն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Ես խնդրում եմ բոլորին՝ կլինեն նրանք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, մտածել այս մասին։

Աճող սոցիալական լարվածության ֆոնին նկատելի է հանրային տրամադրությունների փոփոխությունը, այդ թվում՝ չարացումը 2018-ին իշխանության եկածների հանդեպ։ Անկեղծորեն՝ ես դա չէի ցանկանա։ Հավատում եմ, որ գործող իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են դժվար, անձնազոհ աշխատանքի՝ հանուն երկրի առաջընթացի։

Նրանք իրենց կամքից անկախ են հայտնվել անհասկանալի մթնոլորտի, անընդհատ և ամենուր թշնամի ու հակահեղափոխական տեսնելու պարտադրանքի առաջ։ Ես գիտեմ, որ նրանցից շատերն այլ մղումներով էին մտել իշխանություն՝ երկիրը բարեփոխելու, մասնակցային, բաց և հեռանկարային հասարակություն և տնտեսություն կառուցելու նպատակով։

Սակայն շատերն են հարկադրված լռում՝ տեսնելով, թե ինչպես են խեղդվում և հալածվում այլակարծությունը, առողջ քննադատությունը։ Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում են հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջևում են, և դրանց մասին խոսելու, մտորելու շատ առիթներ կունենանք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}