Գևորգ Դանիելյան. Անհանգստացնողն այլ հարցադրում է
Իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտակարգ դրության հետագա անհրաժեշտության խնդրին չեմ անդրադառնում, պարզապես հարկ եմ համարում արձագանքել որոշ հանրային գործիչների այն դիրքորոշմանը, ըստ որի՝ իբր արտակարգ դրությունն անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ կիրառելու համար, ինչպիսիք են վիրուսակիր, կամ վիրուսակիր լինելու մեջ կասկածվող անձանց մեկուսացնելը։
Այն, որ այդ սահմանափակումն ուղղակի արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, և դրա կիրառումը պայմանավորված չէ արտակարգ դրությամբ, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։
Բայց անհանգստացնողն այլ հարցադրում է. դիցուկ մեկ այլ իրավիճակում հայտնաբերվում է հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը նպաստող անձ, որը հրաժարվում է բուժումից, այդ դեպքում մենք պետք է իրեն հարկադրաբար մեկուսացնելու կամ ուղղակի բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում ....»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ. Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք
- Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»
- Փաշինյանը հանձնարարել է սահմանափակումների վերաբերյալ որոշման նախագիծ պատրաստել
- Կարծում եմ սահմանափակումների մասով անհանգստությունը ուռճացված է.Ալեն Սիմոնյան
- «Մեդիա պաշտպան»-ը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 20-ի արդյունքները
- Սահմանափակումների նպատակը սոցիալական հատվածին զարկ տալն է. փոխնախարար