Երաշխավորները զգուշացվեցին
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով դատավոր Աննա Դանիբեկլյանն ընթացող նիստում խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն ներկայացրած Հայաստանի ու Արցախի չորս վարչապետներին արձանագրությամբ պարզաբանում ներկայացրեց նրանց իրավունքների ու պարտականությունների մասին։
Հիշեցնենք, որ երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
«Ամբաստանյալի պատշաճ վարքագիծը չապահովելու, իրենց պարտականությունները չկատարելու, երաշխավորությունից ինքնակամ հրաժարվելու դեպքում երաշխավորների կողմից մուծված գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետության եկամուտ է դարձվում, իսկ մյուս դեպքերում գումարը երաշխավորներին է վերադարձվում»,- արձանագրությունն ընթերցեց դատավորը։
Դատավորն ասաց, որ երաշխավորները նախազգուշացվեցին Քրեական օրենսգրքի 346 հոդվածի մասին։
Ապա Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ արձանագրությունը ընթերցվեց բարձրաձայն, կողմերից հայտարարություններ, դիտողություններ չեղան։
Նախկին վարչապետները ստորագրեցին կազմված արձանագրությունների ներքո, մեկական օրինակներ կմնան նրանց մոտ, մեկական՝ դատարանի։
Մինչ այդ Խոսրով Հարությունյանը հարցրեց, ունե՞ն հնարավորություն իրենց երաշխավորագիրը բանավոր ներկայացնելու վերաբերյալ, դատավորն ասաց՝ նման ընթացակարգ չկա օրենսդրությամբ, երաշխավորները պնդել են իրենց դիրքորոշումը։
Դանիբեկյանը նշեց, երաշխավորները հնարավորություն կունենան արտահայտել իրենց դիրքորոշումը միջնորդության կապակցությամբ։
Արձանագրությունները ստորագրելուց հետո դատավորը հայտարարեց. «Հարգելի պարոնայք, Ձեր ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա»։
Դրանից հետո նախկին վարչապետները լքեցին դատարանի դահլիճը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
- Դատարանի առջև հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին