«Իրատես». Իշխանությունները «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ
«Իրատես» թերթը գրում է.
«Սեփականության վերաբաշխման իդեա-ֆիքսն իրականացնելու ճանապարհին իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, և «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ, որոնք բիզնես պլան են առաջարկել. վերցնել Խաչատրյանների ձեռքից «Յուքոմը», պարտադրել վաճառել ընկերությունը` գինը թելադրելով, Եսայանները կգնեն այն և համատեղ կառավարում կիրականացնեն` իրական օպերատորին խաղից մեկընդմիշտ հանելով:
Ինչ-որ պահից սկսած` Խաչատրյանները հասկացել են` ինչ օպերացիա է իրականացվում, կողմերին մեսիջ են ուղարկել. «Դուք ի՞նչ է, մեզ լրիվ հիմարի տեղ եք դրե՞լ. չենք վաճառում ընկերությունը»։ Ասել է` խափանել են իշխանություն-Եսայաններ պայմանավորվածությունները:
Արդյունքում` գործ հարուցվեց Խաչատրյանների դեմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում