ԿԽՄԿ-ի արձագանքը COVID-19-ով պայմանավորված իրավիճակին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հնարավորինս համապատասխանեցրել է իր մարդասիրական ծրագրերը նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարիքներին ու խնդիրներին։ ԿԽՄԿ-ն այժմ կենտրոնացրել է իր աջակցությունը սահմանամերձ համայնքներում, ազատազրկման վայրերում, անհետաձգելի բուժօգնության և պաշտպանության ոլորտներում՝ անհրաժեշտության դեպքում շարունակելով գործել որպես չեզոք միջնորդ։
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ աջակցելով ստեղծված իրավիճակին արձագանքման վերջինիս գործողություններին: Այս մասին հայտնում են ՀԿԽԸ-ից։
550 պաստառ՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների վերաբերյալ, բաժանվել են ՀԿԽԸ-ի կողմից Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մոտ 40 սահմանամերձ համայնքներում։
6 մարզային հիվանդանոց Տավուշում, Արարատում և Վայոց Ձորում ստացել են պաշտպանիչ ու մաքրող միջոցներ՝ վարակի կանխարգելման և հսկողության նպատակով, այդ թվում. 11,200 բժշկական ձեռնոց, 3,600 վիրաբուժ․ դիմակ, 500 վիրաբուժ․ գլխարկ, 1,892 մեկանգամյա և բազմակի օգտագործման բժշկական արտահագուստ, 9 ինֆրակարմիր ջերմաչափ, 432 լ հեղուկ օճառ, 240 լ ախտահանիչ, 3,600 աղբի պարկ և այլն։
60 պլանշետ է նվիրաբերվել համավարակի հետևանքով ուսումնական գործընթացից դուրս մնացած երեխաներին՝ աջակցելու նրանց հեռահար ուսումնառությանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀԿԽԸ-ի հետ համագործակցությամբ՝ պլանշետները տրամադրվել են Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի՝ հակամարտությունից տուժած սահմանամերձ համայնքների խոցելի ընտանիքների երեխաներին։
2500 թռուցիկ և 60 պաստառ՝ կորոնավիրուսի ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ՀՀ արդարադատության նախարարության հետ մշակվել և բաժանվել են Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներում։ Օտարերկրյա ազատազրկվածների համար նյութերը թարգմանվել են նաև իսպաներեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն և անգլերեն։ ՀՀ առողջապահության նախարարության և ԿԽՄԿ կողմից մշակված COVID-19-ի վերաբերյալ ուղեցույցն ու հոգեբանության վերաբերյալ տեղեկագրերը տպագրվել են և բաժանվել բոլոր ՔԿՀ-ներին, ներառյալ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին։
12 ՔԿՀ-ի տրվել է հիգիենայի և ախտահանիչ միջոցների եռամսյա պաշար, ինչպես նաև բժշկական պարագաներ, այդ թվում.
9,600 բժշկական ձեռնոց,
4,800 վիրաբուժական դիմակ,
400 վիրաբուժական գլխարկ,
472 մեկանգամյա և բազմակի օգտագործման բժշկական հագուստ, 12 ինֆրակարմիր անհպում ջերմաչափ,
12 պաշտպանիչ ակնոց,
4 թթվածնաչափ (պուլսօքսիմետր) և այլ պարագաներ, ներառյալ՝
100 անկողնային պարագաների լրակազմ և 50 ծածկոց։
13,800 օճառ, 576 լ հեղուկ օճառ,
480 լ ախտահանիչ լուծույթ,
4,800 աղբի պարկ, ինչպես նաև դույլեր, ախտահանիչ ցողիչներ (սփրեյ) և դիսպենսերներ, որոնք տրամադրվել են բոլոր 12 ՔԿՀ-ներին և կբավականացնեն երեք ամսվա ախտահանման և մաքրման աշխատանքների համար։
800 լիտր ախտահանիչ,
15,000 վիրաբուժական դիմակ և
15,000 ձեռնոց տրամադրվել է
ՀԿԽԸ անձնակազմին և COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակին արձագանքման աշխատանքներում ներգրավված կամավորներին։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ ՀԿԽԸ-ի գործունեությունն ավելի ճանաչելի է դարձել հանրության համար։ Հանրային իրազեկման նյութեր են բաժանվել, ինչպես նաև վերագործարկվել է ՀԿԽԸ-ի Ընտանիքների վերամիավորման ծառայությունը՝ օգնելու հարազատներին չկորցնել կապը համավարակի ժամանակ։