«Հրապարակ». Միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները չգիտեն ինչ անեն հանրաքվեի հարցում, կանչել են «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին, որ նա լուսանցք գտնի։ Ասել է. «Ձև չկա, պիտի անպայման հանրաքվեն անցկացվի»:
«Միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է` սահմանափակման գոնե մեկ բաղադրիչը պահելով»,- ասաց մեր աղբյուրը։
Բայց «Ոչ»-ի դիրքերը գնալով ամրանում են, քաղաքական ուժերն էլ միավորվելու փորձեր են անում։ Քննարկումներն ընթանում են հիմնականում արտախորհրդարանական ուժերի շրջանում, ինչից հատկապես վախենում է Փաշինյանը: Այդ տիրույթում հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանը, և վերջինիս երեկ ՀՔԾ կանչելն էլ կապված է այդ հեռանկարի հետ։
Արտախորհրդարանականներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ են ծրագրում։ «Հազար ու մի բան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչև նոր` համաձայնության կառավարության ձևավորում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում